«Ամերիա» ընկերությունների խմբի անդամ AmeriaGroupInc ընկերության գրասենյակում (ԱՄՆ) ամփոփվեցին ս.թ. մարտի 18-ին  հայտարարված մրցույթի արդյունքները: Մրցույթի հաղթողները` ԱՄՆ-ի մեր հայրենակիցներ Սամվել Հարությունյանը, Ռուզաննա Սարգսյանը եւ Վարդգես Ղարիբյանն արժանացան ԱՄՆ-Հայաստան ինքնաթիռի տոմսի:

Հիշեցնենք, որ  AmeriaGroupInc ընկերության կողմից հայտարարված մրցույթի շրջանակներում կատարելով առնվազն 3 փոխանցում AmeriaGroupInc-ի գրասենյակից դեպի Հայաստան,մեր հայրենակիցները հնարավորություն ունեին շահելու Հայաստան տանող ինքնաթիռի 3 տոմսերից մեկը, ընդ որում տոմսերից մեկը շահելու էր ամենամեծ դրամական փոխանցում (կատարած բոլոր փոխանցումների հանրագումարը) կատարած անձը, իսկ մյուս երկու հաղթողն ընտրվելու էր առնվազն 3 փոխանցում կատարած հաճախորդներից՝ AmeriaGroupInc ընկերության գրասենյակում կայացած խաղարկության  արդյունքներով: (Մրցույթի մանրամասները` AmeriaGroupInc ընկերության կայքում` www.ameriagroupinc.com եւ Ամերիաբանկ ՓԲԸ Facebook-յան պաշտոնական էջում):

Նշենք, որ 2016թ. սկզբին AmeriaGroupInc ընկերությունըներդրել է ֆիզիկական անձանց միջեւ դրամական փոխացնումների կատարման նոր համակարգ, որի միջոցով հնարավոր է ԱՄՆ-ից 15 րոպեի ընթացքում կատարել դրամական փոխանցումներ  դեպի Հայաստան եւ աշխարհի 120-ից ավել երկրներ: Նշենք, որ  փոխանցումների համար գործում են միջնորդավճարի  ցածր սահմանաչափեր, մասնավորապես` մինչեւ 100 ԱՄՆ դոլարի չափով փոխանցման դեպքում միջնորդավճարը կազմում է 2 ԱՄՆ դոլար, իսկ 100 ԱՄՆ դոլարից ավել գումար փոխանցելու  դեպքում՝ ընդամենը 2%: Տեղեկացնենք նաեւ, որ դրամական փոխանցումներն իրականացվում են SIGUE վճարահաշվարկային համակարգի միջոցով:

AmeriaGroupInc ընկերությունը շնորհավորում է հաղթողներին եւ մաղթում հիշարժան  այցելություն դեպի Հայաստան: