Հայաստանում գազով մեքենա վարելը 2.5 անգամ ավելի մատչելի է վառելիքի մյուս տեսակներից: Հունիսի 13-ին Ազգային ժողովում Հարկային օրենսգրքի նախագիծը ներկայացնելիս այս մասին հայտարարեց ՊԵԿ ղեկավարի տեղակալ Վախթանգ Միրումյանը: Նշենք, որ նոր օրենսգիրքն ուժի մեջ է մտնելու 2018 թվականից:
Հիշեցնենք, որ 2016 թվականի մայիսից Հայաստանում ակցիզահարկ է գործում նաեւ լիցքավորման գազի համար, 1.000 խ.մ.-ի համար՝ 8330 դրամի չափով (ընթացիկ փոխարժեքով՝ շուրջ 17.5 դոլար - խմբ.): Իսկ Հարկային օրենսգրքի նախագծով առաջարկվում է այն հասցնել 25 հազար դրամի:
«Այսպես թե այնպես, մեր հաշվարկները ցույց են տալիս, որ մեքենան գազով շահագործելը 2.5 անգամ ավելի մատչելի է, քան վառելիքի մյուս տեսակների պարագայում»,- նշեց Միրումյանը:



























