Նոր Հարկային օրենսգրքով հարուստ քաղաքացիների հարկային բեռը կավելանա 10 մլրդ դրամով, նույնքանով կպակասեն ոչ հարուստների հարկերը:  Հունիսի 13-ին Ազգային ժողովում Հարկային օրենսգրքի նախագիծը ներկայացնելիս այս մասին հայտարարեց ՊԵԿ ղեկավարի տեղակալ Վախթանգ Միրումյանը՝ մեկնաբանելով եկամտահարկի դրույքաչափի առաջարկվող փոփոխությունը: Նշենք, որ նոր օրենսգիրքն ուժի մեջ է մտնելու 2018 թվականից:

Ամեն դեպքում, «հարուստներից՝ աղքատների օգտին» ոչ բոլոր սխեմաներն են նպատակին հասնում: Այսպես, 30 մլն դրամից թանկ մեքենաների համար ակցիզը (որը հայտնի դարձավ որպես շքեղության հարկ) չեղարկվեց, երբ պարզվեց, որ ավտոմեքենա ներմուծելիս սկսեցին հնարներ փնտրել՝ դրանից խուսափելու համար: