Հարկային ստուգումների ժամանակ արձանագրվելու է ոչ միայն հարկերի թերի վճարումը, այլեւ գերավճարը: Հունիսի 13-ին Ազգային ժողովում Հարկային օրենսգրքի նախագիծը ներկայացնելիս այս մասին հայտարարեց ՊԵԿ ղեկավարի տեղակալ Վախթանգ Միրումյանը: Նշենք, որ նոր օրենսգիրքն ուժի մեջ է մտնելու 2018 թվականից:
Ներկայում թերի վճարման դեպքում ակտ է կազմվում, իսկ գերավճարի դեպքում՝ միայն տեղեկանք, որը չի պարտավորեցնում վերադարձնել գումարները: Հիմա, ըստ Միրումյանի, հավասարակշռություն կապահովվի երկու դեպքում էլ:
Նա չհստակեցրեց, արդյո՞ք այդ դեպքում գումարները հետ կփոխանցվել, թե միայն դուրս կբերվեն ապագա հարկերից:




























