Հունիսի 7-ի գիշերը օլիգարխ Ֆլեշի Բարսեղի առանձնատնից գողություն կատարած անձինք հայտնաբերվել են: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ այս գործով ձերբակալվել են Նիկոլայ եւ Շահեն անունով տղամարդիկ: NEWS.am-ի հետ զրույցում ոստիկանությունից հաստատեցին, որ ձերբակալավածներ կան, սակայն, այլ մանրամասներ չհայտնեցին:
Ավելի վաղ «Չորրորդ իշխանություն» թերթը հայտնել էր, որ հունիսի 7-ի գիշերը ժամը 3.00-ի մոտակայքում անհայտ անձինք մուտք են գործել օլիգարխ Բարսեղ Բեգլարյանի՝ Ֆլեշի Բարսեղի՝ Արաբկիր համայնքում գտնվող առանձնատուն եւ գողություն կատարել:




























