«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Անդրադառնալով որդու եւ փեսայի պաշտոններին՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն ասել է. «Ես այդչափ ազդեցիկ անձնավորություն չեմ, եթե այդքան ազդեցիկ լինեի՝ նրանց նախարար կնշանակեին»։

«ՉԻ» - Խոսրով Հարությունյանն իբր փորձել է ասել, որ ոչ մի կապ չունի որդու եւ փեսայի պաշտոնների հետ (որդին ԱԳ փոխնախարար է, նույնպիսի մի պաշտոն էլ, շրջանառվող խոսակցությունների համաձայն, փեսային կտան), բայց փաստորեն հակառակն է ասել. ստացվել է, որ Հայաստանում պաշտոններ տալիս են ըստ «պապաների» ազդեցության չափի։ Պարզապես իր ազդեցիկությունը հազիվ փոխնախարարի է «ձգել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում