Ադրբեջանում զինվորների մահվան մեջ մեղադրվող  ՊՆ գնդապետը ազատության մեջ է հայտնվել։ Qafqazinfo–ի տեղեկություններով՝ այդ մասին ասել է դատարանում նրա շահերը ներկայացնող փաստաբան Ադամ Մամեդովը։

Նրա խոսքով՝ ինքը վերաքննիչ դատարան բողոք էր ներկայացրել գնդապետ Է.Բ.–ի նկատմամաբ խափանման միջոցը փոխելու հարցով։

«Բաքվի վերաքննիչ դատարանը չեղյալ է հայտարարել գնդապետին կալանավորելու որոշումը եւ ազատել նրան դատարանի դահլիճում»,– ասել է փաստաբանը։

Գնդապետի անունն ու հանցագործության հոդվածը չի նշվում։