Հայաստանում 5295 դիմորդ այսօր`հունիսի 13-ին, քննություն է հանձնում օտար լեզու առարկայից: NEWS.am-ին ԳԹԿ կենտրոնից հայտնեցին, որ դիմորդների գերակշող մասը՝ 4823 հոգին, անգլերեն լեզվից են քնննություն հանձնում, 191-ը` գերմաներեն, 172-ը` ֆրանսերեն, 8-ը` իսպաներեն, իսկ 1-ը իտալերեն: Այս տարի պարսկերենից քննություն հանձնող դիմորդներ չկան:
Հանրապետությունում գործում է 28 քննական կենտրոն, որից 10-ը` Երեւանում, 18-ը` մարզերում:
Նշենք, որ ի տարբերություն այլ քննությունների օտար լեզվի քննությանը ավելի շատ մայրաքաղաքի դիմորդներն են մասնակցում:





























