ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանը դժգոհ է իրեն առեւանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքից: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Հայկ Խանումյանը:
«Պասիվություն եմ նկատում եւ ակնկալում եմ, որ ավելի մեծ ակտիվություն կլինի կասկածյալների շրջանակը բացահայտելու ուղղությամբ»,- ասաց պատգամավորը:
Հայկ Խանումյանը նշեց, որ դեռ քննչական գործողության չի մասնակցել ու չի ճանաչել այս գործով կալանավորվածներին: «Պաշտոնապես ճանաչման գործընթաց տեղի չի ունեցել, բայց լուսանկարով ինչքան որ տեսել եմ, մեկը, հնարավոր է, ինձ ներկայացրած մարդն է»,-ասաց Խանումյանն ու հավելեց. «Անուններն եմ իմացել միայն, սակայն դա ոչինչ չի ասում դեռ»:
Հիշեցնենք, որ Հայկ Խանումյանը ծեծի է ենթարկվել հունիսի 6-ին: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 129-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերի /մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դրա գործադրելու սպառնալիքով մարդուն առեւանգելը/ հիման վրա:





























