Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի ժամանցի կենտրոններից մեկում դպրոցական աղջիկ է վիրավորվել։

ԱՊԱ–ի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել «Ակվարիում» զվարճանքի կենտրոնում։ Բաքվի բնակիչ Հուսեյն Բախշելիեւը ՝ ծնված 2003-ին, հրաձգարանում կրակել է հրացանով եւ վիրավորել 13-ամյա Այսել Ալլահվերդիեւային։ Աղջիկը պարանոցի շրջանում հրազենային վիրավորում է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց։ Նրա վիճակը գնահատվում է ծանր։

Փաստի առնչությամբ ընթանում է հետաքննություն։ Նախնական  տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել անզգուշության պատճառով։

Ոստիկանությունից հայտնել են, որ Բախշելիեւը եւ Ալլահվերդիեւան  համար 76 միջնակարգ դպրոցի 6-րդ դասարանի աշակերտներ են։