Իրաքից Ստամբուլ եկած 8-ամսական հղիության մեջ գտնվող իրաքցի կինը ծննդաբերել է հենց օդանավակայանում։
Թուրքական Hurriyet–ի փոխանցմամբ՝ Ստամբուլի օդանավակայանում իրաքցի Սազգար Մուհամեդ Արիֆի մոտ ծննդաբերության ցավերը սկսելուն պես շտապօգնություն են կանչել, սակայն մինչ բժիշկների գալը կինը ծննդաբերել է օդանավակայանում։
Բժիշկները կնոջն ու նորածնին տեղափոխել են հիվանդանոց, սակայն երեխան մահացել է ճանապարհին։
Իրաքցի կինը պնդել է, թե շտապօգնության բժիշկների անփութության հետեւանքով է երեխան մահացել։




























