Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով Երեւանի Անդրանիկի փողոցի թիվ 123 հասցեի մոտից բերման են ենթարկել 35-ամյա Կարեն Բ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրա մոտ հայտնաբերվել է ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ` լիցքավորված 9 մմ տրամաչափի 5 փամփուշտով:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կարեն Բ.-ն ձերբակալված է:
Կատարվում է հետաքննություն:




























