Հունիսի 13-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով եւ 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին մասով քննվող քրեական գործի շրջանակներում խուզարկություն են կատարել 35-ամյա Ռաֆայել Մ.-ի տանը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ տան զգեստապահարանից հայտնաբերվել է առանց համապատասխան թույլտվության, «MP-133» տիպի, 12 մմ տրամաչափի, մեկփողանի ողորկափող որսորդական հրացան:

Կատարվում է քննություն: