ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահները ստել են, թե մանդատ չունեն պարզելու՝ ապրիլյան քառօրյա պատերազմում նախահարձակ կողմը որն է եղել: Այս մասին այսօր՝ հունիսի 14-ին, լրագրողների հետ զրույցում ասաց միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը:

«Պոպովը ասել է՝ մանդատ չունենք: Ստում են, նրանք ներկայացնում են ԵԱՀԿ-ն: ԵԱՀԿ-ն ունի մեխանիզմներ ու ԵԱՀԿ-ն թույլ է տալիս այդ կառույցը ներկայացնողներին օգտվել այդ մեխանիզմից»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը:

Փորձագետի խոքով՝ այդ կառույցը ունի փաստահավաք առաքելության հստակ ամրագրված մեխանիզմներ, ունի վեճերի խախաղ կարգավորման մեխանիզմներ:

«Ինչո՞ւ այս ամենը չգործադրվեց Արցախի հետ պատահածում»,- նշեց Ստյոպա Սաֆարյանը: