Ղարաբաղյան հակամարտության սրացման մեջ հետաքրքրված էր միայն Թուրքիան: Այդ մասին հայտնել է Հանուն Թալիշի վերածննդի շարժման առաջնորդ, Թալիշ-Մուղանյան Հանրապետության Մեջլիսի առաջնորդ Ֆահրադդին Աբբոսզոդան «Ղարաբաղյան հակամարտություն. Պատմություն եւ արդիականություն» միջազգային համաժողովի ընթացքում: Համաժողովն ընթացել է Ռուս- Հայկական (Սլավոնական) համալսարանում: «Կարծում եմ, նույնիսկ վստահ եմ, որ այդ սրացման միակ շահագրգիռ կողմը Թուրքիան էր: Նա էր պնդում այդ արկածախնդրությունը: Ժամանակ առ ժամանակ ակնարկում են, թե այստեղ կարող է Ռուսաստանը խառը լինել: Բայց ես այդպես չեմ կարծում, որովհետեւ նա երկրորդ ճակատի կարիք չունի», - հայտնել է նա:
Թալիշցի առաջնորդ. Ղարաբաղում սրացումն անհրաժեշտ էր միայն Թուրքիային

Հասանելի է
русскийԹեմա




























