Հայաստանի Հանրապետական կուսակցության ներսում դեռ որոշում չկա, թե ում են առաջադրելու Գյումրիի քաղաքապետի թեկնածու: Այս մասին այսօր՝ հունիսի 14-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրի այցելած՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Դեռ որոշում չունենք կուսակցությունում, բայց կարող եմ ասել, որ գործող քաղաքապետից գոհ ենք»,- ասաց Հովիկ Աբրահամյանն ու հավելեց. «Մի քննարկեք իմ ասածը»:
































