Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանությանը դիմել է ՀԾԿՀ-ին՝ ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն ստանալու համար: Հարցը ներառված է հունիսի 15-ին նշանակված Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում:

«Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Բավարարել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանության հայտը եւ Երեւան քաղաքում ամրակցված արբանյակային կապի երկրային կայանի շահագործման համար տրամադրել 14071,25ՄՀց/11020,25ՄՀց, 14076,75ՄՀց/11024,75ՄՀց, 14111,75ՄՀց/11061,75ՄՀց, 14116,25ՄՀց/11066,25ՄՀց հաղորդման/ընդունման ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն`մեկ տարի գործողության ժամկետով:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանությանը Երեւան քաղաքում ամրակցված արբանյակային կապի երկրային կայանի շահագործման համար տրամադրվող 14071,25ՄՀց/11020,25ՄՀց, 14076,75ՄՀց/11024,75ՄՀց, 14111,75ՄՀց/11061,75ՄՀց, 14116,25ՄՀց/11066,25ՄՀց հաղորդման/ընդունման ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվության պայմանները` համաձայն հավելվածի»,- ասված է որոշման մեջ: