Հունիսի 13-ին, ժամը 16-ի սահմաններում, «ՄԱՆ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան Սպիտակ-Երեւան ճանապարհի 9-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ շրջվել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը` 37-ամյա Գարիկ Հովհաննիսյանը, տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:





























