Հայաստանը Եվրոպայի խորհրդում նոր ներկայացուցիչ ունի։
Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով, որոշում է կայացրել Պարույր Հովհաննիսյանին նշանակել Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Ստրասբուրգ):
Մեկ այլ հրամանագրով Արմեն Պապիկյանն ազատվել էր նշված պաշտոնից։






























