Դիտավորյալ սնանկությունը Հայաստանում առաջվա նման պատժվում է օրենքով: Այդ մասին հունիսի  14-ին խորհրդարանում հայտնել է Հայաստանի արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանը` խորհրդարանում ներկայացնելով   «Սնանկության մասին» օրենքը եւ մի շարք կից օրինագծեր:   

Օրինագիծը նախատեսում է սնանկության կամ նախասնանկության վիճակում գտնվող ձեռնարկություններին օգնել ֆինանսական առողջացում անցնել: Միաժամանակ առողջացման ծրագրերի ժամկետը  24 ամսից կհասցվի 72 ամսի, իսկ դրանց համար ֆինանսավորումը պարտապանները պետք է ներգրավեն իրենց վարկատուներից: 

Սնանկներին օգնելուն զուգահեռ, կեղծ կամ դիտավորյալ սնանկությունը ոչ ոք չի վերացնում: Շարունակում են դատական գործընթացներ ընթանալ, կան նաեւ դատապարտման դեպքեր, հավելել է նա: