Կառավարությանը Գյումրիի օճառի գործարանի զարգացման վերաբերյալ ոչ մի կոնկրետ ծրագիր չի առաջարկվել: Այս մասին այսօր՝ հունիսի 14-ին, Գյումրի այցելության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

«Որեւէ կոնկրետ առաջարկություն չի եղել, որ ինչ-որ պայմաններ ակնկալվեն  կառավարությունից, որ ներդրում իրականացվի բիզնեսում»,- ասաց վարչապետը:

Հովիկ Աբրահամյանը նշեց, որ իրենք շարունակում են նվազեցնել թուրքական ապրանքների հոսքը:

«Թուրքական ապրանքները ստուգվում են օրենքով, եթե համապատասխանում է չափորոշիչներին, դա որեւէ խնդիր չի հարուցում»,- ասաց վարչապետը: