Մնում է միայն հուսալ, որ սնանկացման մասին նոր օրենսդրությունը կօգնի բիզնեսի առողջացմանը, որովհետեւ հինը ոչնչով չօգնեց: Այդ մասին հունիսի  14-ին խորհրդարանում հայտնել է Հայ ազգային կոնգրեսի պատգամավոր, Հայաստանի Գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը «Սնանկության մասին» օրենքի եւ մի շարք կից օրինագծերի քննարկմանը:    

Մինչեւ 2006 թվականը սնանկության գործերը վարում էր հետագայում բարեփոխված տնտեսական դատարանը: Տարիների հետ այն վերածվեց ունեցվածքի վաճառքի դատարանի: Դժվար է վերհիշել գոնե մեկ օրինակ, երբ ձեռնարկությունը ոչ թե վաճառքի են հանել, այլ օգնել են դուրս գալ պարտքի փոսից, հավելել է Ջհանգիրյանը: 

«Արժե հիշել «Հայկական Ավիաուղիների» օրինակը, որը կոպեկներով վաճառեցին: Եվ նրանք անհետացան: Ո՞վ է արել դա:  Տնտեսական դատարանը: Իսկ հետո դրա նախկին ղեկավարը (արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը, խմբ.) հայտնում է, որ դա պապական ունեցվածք է Կարսից», - հայտնել է պատգամավորը: