Սաուդյան Արաբիայի նախարարների կաբինետը տնտեսական բարեփխումների շրջանակում հավանության է արժանացրել նոր կանոնները, որոնք օտարերկրացիներին թույլ են տալիս երկրի մանրածախ եւ մեծածախ առեւտրի հատվածում բիզնեսի 100%-անոց սեփականատեր լինել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Saudi Press Agency-ն:

«Որոշումն ընդունվել է «Հայացք 2030» ռազմավարական բարեփոխումների շրջանակում, որի նպատակը թագավորության տնտեսությունը նավթից ավելի քիչ կախված դարձնելն է»,- հաղորդում է գործակալությունը:

Ըստ France Presse-ի, չնայած 2014 թվականից նավթի գները շուրջ երկու անգամ ընկել են, «սեւ ոսկու» վաճառքը մինչեւ հիմա Սաուդյան Արաբիայի եկամուտների հիմնական աղբյուրն է:

Բարեփոխումների նախագծի շրջանակում կառավարությունը ցանկանում է թուլացնել օտարերկրյա ներդրումների եւ բիզնեսի սեփականության սահմանափակումները: