Թուրքիայում մեծ արձագանք է գտել վարչապետ Բինալի Յլդըրըմի ելույթի ժամանակ քնած կին պատգամավորների լուսանկարները։
Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանում նոր վարչապետի ելույթը նախկին վարչապետերի համեմատ նվազ հետաքրքիր է եղել պատգամավորների համար, իսկ կին պատգամավորները աչքի են ընկել քնած վիճակում արված լուսանկարներով։
Լրագրողները կարողացել են լուսանկարել իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության կին պատգամավորներ Սեմա Ռամազանօղլուին եւ Գյուլդալ Աքշիթին քնած վիճակում։






























