Ճանապարհային երթեւեկության բարելավման եւ հապաղումներից ու հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով՝ 2016 թվականի հունիսի 15-ից Երեւան քաղաքի Դեղատան եւ Մհեր Մկրտչյան փողոցներում կկատարվեն երթեւեկության կազմակերպման փոփոխություններ:
Դեղատան փողոցի՝ Մհեր Մկրտչյան եւ Վազգեն Սարգսյան փողոցների միջեւ ընկած միակողմանի երթեւեկության հատվածում կփոխվի երթեւեկության ուղղությունը՝ Վ. Սարգսյան փողոցից Մ. Մկրտչյան փողոց, իսկ Մ. Մկրտչյան փողոցի՝ Մ. Խորենացու եւ Դեղատան փողոցների հատվածում միակողմանի երթեւեկության փոխարեն կկազմակերպվի երկկողմանի երթեւեկություն:




























