Հունիսի 14-ին, ժամը 20.40-ին ահազանգ է ստացվել, որ Սեւանա լճում նավակ է մնացել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ նավակում են գտնվում 3 մեծահասակ եւ 2 երեխա:
Փրկարարները նավակում գտնվողներին մոտեցրել են լճի ափին:





























