Գյումրիում սեպտեմբերին կայանալիք քաղաքապետի ընտրությունների առաջին թեկնածուի անունն արդեն հայտնի չէ: 
ՀՅԴ-ն այստեղ մասնակցելու է իր համամասնական ցուցակով, որը գլխավորելու է հայտնի բժիշկ Աշոտ Կուրղինյանը:
«Հայ Յեղափոխական Դաշնակցությունը սեպտեմբերի 18-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին Գյումրիում մասնակցելու է իր համամասնական ցուցակով, որը գլխավորելու է «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ գործադիր տնօրեն Աշոտ Կուրղինյանը»,- ասվում է կուսակցության տարածած հաղորդագրության:
Նշենք, որ գրեթե բոլոր քաղաքական ուժերը պատրաստվում են մասնակցել առաջիկա ՏԻՄ ընտրություններին: ՀՀԿ-ականներն ամենայն հավանականությամբ պաշտպանելու են գործող քաղաքապետին՝ Սամվել Բալասանյանին:
Հիշեցնենք, որ Գյումրիում եւ Վանաձորում քաղաքային իշխանության ընտրակարգը փոխվել է, բնակիչներն ընտրելու են ավագանի, ինչպես Երեւանում։