Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հունիսի 14-ի լույս 15-ի գիշերը պահպանվել է հարաբերական անդորր:

ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հրադադարի պահպանման ռեժիմը հակառակորդի կողմից խախտվել է հրաձգային եւ դիպուկահար զինատեսակներից:

ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին եւ շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: