Մոսկվայում հունիսի 14-ին տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղեկալ Դավիթ Տոնոյանի հանդիպումը ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Անատոլի Անտոնովի հետ:

Հայաստանի ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ժամանակ քննարկվել են հարավկովկասյան տարածաշրջանում անվտանգության եւ կայունության ապահովման, ինչպես նաեւ երկու պետությունների միջեւ ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության հետ կապված մի շարք հարցեր: