ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարականի համաձայն՝ կառավարությունում բացվել է թեժ գիծ՝ 56.23.52 հեռախոսահամարով:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ թեժ գծին կարող են դիմել սոցիալական նշանակություն ունեցող կարեւորագույն ապրանքների ներմուծման, ապրանքային շուկայում դրանց մրցակցության խոչընդոտման, փոքր եւ միջին ձեռնարկատերերին շուկայից դուրս մղման եւ նորերի մուտքի սահմանափակման, սպառողների շահերի ոտնահարման, կոռուպցիոն, գների անհիմն տատանումների, ինչպես նաեւ դրանց հետ կապված անհրաժեշտ փաստաթղթերի, փորձաքննությունների, սերտիֆիկատների, վճարումների, ժամկետների, դրանց իրականացնող մարմինների եւ բողոքարկման կարգի հետ կապված բողոքների եւ առաջարկությունների առկայության դեպքում: