ՀՅԴ–ն որոշել է ձեռնպահ մնալ Հարկային օրենսգրքի նախագծի քվեարկությունից։ Այս մասին հունիսի 15-ին ԱԺ–ում ասել է խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։

Նրա խոսքով՝ ՀՅԴ–ն լրջորեն մտահոգված է այս տեսքով օրենսգիրքն ընդունելու փաստով եւ առաջարկությունների փաթեթ է պատրաստում, որը կներկայացնի Կառավարությանը։

Խմբակցությունը երկրորդ ընթերցման ժամանակ կքվեարկի այդ առաջարկներին իշխանության արձագանքից ելնելով։