Երթեւեկության բարելավման եւ հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով այսօրվանից՝ հունիսի 15-ից, Երեւան քաղաքի Դեղատան եւ Մ. Մկրտչյան փողոցներում ուժի մեջ են մտել երթեւեկության կազմակերպման փոփոխություններ:
Մասնավորապես, Դեղատան փողոցի՝ Մհեր Մկրտչյան եւ Վազգեն Սարգսյան փողոցների միջեւ ընկած միակողմանի երթեւեկության հատվածում կփոխվի երթեւեկության ուղղությունը՝ Վ. Սարգսյան փողոցից Մ. Մկրտչյան փողոց, իսկ Մ. Մկրտչյան փողոցի՝ Մ. Խորենացու եւ Դեղատան փողոցների հատվածում միակողմանի երթեւեկության փոխարեն կկազմակերպվի երկկողմանի երթեւեկություն:





























