«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի կարող աջակցել Հարկային օրենսգրքի նախագծին՝ ներկա խմբագրությամբ: Այս մասին հունիսի 15-ին ԱԺ-ում քվեարկությունից առաջ հայտնել է խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
Եթե, ինչպես պատգամավորների մեծ մասն է վստահեցնում, օրենսգրքի քննարկումները կօգնեն բարելավել այն, ապա շատ ավելի լավ կլիներ քվեարկությունը հետաձգել ու շարունակել քննարկումները, հայտարարել է Զոհրաբյանը:
«խմբակցությունում տարբեր տեսակետներ կան այս հարցի շուրջ: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամները, որոնք մեր կուսակցության անդամ են, ձեռնպահ կմնան քվերակությունից, իսկ ես առհասարակ չեմ քվեարկի:
Եթե մինչեւ սեպտեմբեր օրենսգիրքը բարելավվի՝ այլ բան: Իսկ եթե ոչ՝ ապա վերջնական քվեարկության ժամանակ մենք դեմ կքվեարկենք»,- ամփոփել է նա:



























