Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 15-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրյամովի հետ:

ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը, որին ներկա էին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը եւ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Փախչանյանը, քննարկվել են բանակաշինությանը եւ այս ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր: