Իշխանությունները Հարկային օրենսգրքի հարցում շտապում են, որպեսզի չկորցնեն արտասահմանյան կազմակերպություններից ակնկալվող գումարները: Այս մասին ԱԺ-ում հունիսի 15-ին ՀՕ նախագծի քվեարկությունից առաջ ասել է պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Վարկերը, որոնք օրեցօր շատանում են, տրամադրվելու են միայն այն պայմանով, որ իշխանությունը կընդունի հարկային քաղաքականությունը, որը հարմար է միջազգային գործընկերներին, հավելեց Փաշինյանը:

«Իշխանությունները մեզ ասում են՝ քվեարկությունը հիմա է պետք, ուշանում ենք: Ահա եւ հարց է առաջանում՝ ինչի՞ց ենք ուշանում: Վարկերից, ուրիշ էլ ինչի՞ց»,- ասել է նա: