Հայաստանի խորհրդարանը 1-ին ընթերցմամբ ընդունել է «Սնանկության մասին» օրենքում եւ կից օրինագծերում փոփոխությունների նախագիծը:   

Կողմ է քվեարկել 74 պատգամավոր, դեմ` 6, ձեռնպահ է մնացել 25-ը: 

Օրինագծերի փաթեթը նախատեսում է  սնանկության կամ նախասնանկության վիճակում գտնվող ձեռնարկություններին օգնել ֆինանսական առողջացում անցնել: Միաժամանակ առողջացման ծրագրերի ժամկետները կմեծացվեն 24-ից մինչեւ 72 ամիս, իսկ ֆինանսավորումը պարտապանները պետք է ներգրավեն իրենց վարկատուներից: