Արշակունյաց պողոտայի 46 եւ 46/1 շենքերի բակում կառուցված ապօրինի շինությունն ապամոնտաժվել է եւ տարածքը բերվել նախկին տեսքին: Այդ մասին որոշում էր կայացվել Երեւանի քաղաքապետարանում հունիսի 13-ին կայացած խորհրդակցության ժամանակ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այս առնչությամբ, քաղաքապետարանի «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը նշել էր հետեւյալ. «Ազատագրման է սպասում «Պապլավոկ»-ի դիմացի այգու մեջ խոշոր ծառի տակի հողատարածքը, որը քաղաքապետարանի թույլտվությամբ ու վարձակալի որոշմամբ այսօր հայտնվել է տախտակամածի տակ: Առկա է բնակիչների պահանջը՝ քանդել տախտակամածն ու վերականգնել կանաչ տարածքը»:




























