Հայաստանում 2016-ի օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագները կնվազեն   5,9 տոկոսով կամ 2,58 դրամով: Այդ մասին լրագրողներին հայտնել է Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի սակագնային վարչության պետ Գարեգին Բաղրամյանը: 

Այսպես, հանձնաժողովն առաջարկում է տնային տնտեսությունների համար կՎտ/ժ-ի սակագինը  ներկայիս   48,78 դրամից նվազեցնել մինչեւ 46,20 դրամ (ցերեկային) եւ 38,78-ից մինչեւ  36,20 դրամ` գիշերային:

Այսպիսով, երեւանյան միջին ընտանիքը, որն ամսական մոտավորապես  200 կՎտ/ժ էներգիա է օգտագործում մոտ 500 դրամ կխնայի (1 դոլարից քիչ ավելի կամ 2 կգ լոլիկի գին, խմբ.):

6 (10) կՎ-ի բաժանորդների համար սակագինն առաջարկում է նվազեցնել  45,78-ից մինչեւ 43,20 դրամ, գիշերայինը` 35,78-ից մինչեւ 33,20 դրամ:

35 կՎ լարման բաժանորդների համար ցերեկային սակագինը նախատեսվում է 39,78-ից նվազեցնել մինչեւ 37,20 դրամ, գիշերայինը` 35,78-ից մինչեւ 33,20:

Վերջապես, ամենաբարձր լարման բաժանորդների համար (110 կվՎ. որպես կանոն, արդյունաբերական խոշոր ձեռնարկությունները) ցերեկային սակագինն առաջարկվում է  նվազեցնել 37,28-ից մինչեւ 34,70 դրամ, գիշերայինը` 33,28-ից մինչեւ  30,70: