Ռուսական կողմը թույլ չի տա իրեն քաշել ԱՄՆ–ի, ՆԱՏՕ–ի եւ ԵՄ–ի հետ առճակատման մեջ։ Այս մասին ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Մենք մտադիր չենք ներքաշվել ԱՄՆ–ի, ՆԱՏՕ–ի կամ ԵՄ–ի հետ մեզ պարտադրված առճակատման մեջ։ Ակնհայտ է, որ զրոյական արդյունքով աշխարհաքաղաքական խաղերը միայն արգելակում են կայուն խաղաղ զարգացման ջանքերը եւ գեներացնում են Ուկրաինայի ճգնաժամի նման ճգնաժամերը»,– ասել է նա։

Նա նաեւ նշել է, որ Ռուսաստանը կարող է ցանկացած իրավիճակում ապահովել իր երկրի եւ քաղաքացիների անվտանգությունը։