ISO 27001:2013 միջազգային ստանդարտների շրջանակում «Bureau Veritas Certification» ֆրանսիական ընկերությունն Յունիբանկում իրականացրել է աուդիտ եւ վերահաստատել բանկի տեղեկատվական անվտանգության համակարգի համապատասխանությունը միջազգային ստադարտներին:
Բանկից NEWS.am-ին հայտնում են, որ ISO 27001:2013 ստանդարտն ուղղված է բանկի տեղեկատվական անվտանգության համակարգի, հաճախորդների անձնական տվյալների պաշտպանության մակարդակի բարձրացմանը, տվյալների մշակման եւ վերահսկման գործընթացի արդյունավետության բարելավմանը: ISO 27001:2013 ստանդարտի հավաստագիրը փաստում է, որ տեղեկատվական անվտանգության ապահովումը Յունիբանկում գտնվում է բարձր մակարդակի վրա եւ արդյունավետ կառավարվում ու վերահսկվում է:
ISO 27001:2013 միջազգային ստանդարտին համապատասխանության հավաստագիրը ենթակա է թարմացման յուրաքանչյուր տարի:
Հիշեցնենք, որ Յունիբանկը յուրաքանչյուր տարի անցնում է նաեւ PCI DSS (PCI Data Security Standard) ստանդարտի պահանջներին համապատասխան սերտիֆիկացիոն աուդիտը:





























