HSBC Բանկ Հայաստանը յոթերրորդ տարին անընդմեջ ներկայացրել եւ մրցանակներ է հանձնել HSBC Հայաստանի Առեւտրի Ֆինանսավորման ոլորտում լավագույն արդյունքներ գրանցած 5 հաճախորդներին:
Այս առնչությամբ,
Բանկից NEWS.am-ին հայտնում են, HSBC Բանկ Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Թիես Քլեմենցը շնորհակալություն է հայտնել մեր առեւտրի ֆինանսավորման աշխատակիցներին՝ իրենց ջանքերի համար եւ որ կարողանում են HSBC ցանցը ծառայեցնել ի շահ հայաստանյան հաճախորդների: «HSBC-ի աշխարհագրական սփռվածությունը թույլ է տալիս մեր հաճախորդներին ծառայություններ տրամադրել գործարքի երկու կողմերում էլ եւ մենք կարողանում ենք օգնել նրանց առավել արդյունավետ կերպով հաղթահարել խոչընդոտներն ու կառավարել իրենց ռիսկերը եւ իրացվելիության ծախսերը»,-ասել է նա:
Անդրադառնալով այսօրվա միջազգային առեւտրի ոլորտի տենդենցներին՝ ըստ HSBC-ի նկատառումների, այսօր այն ավելի շատ ծառայությունների առեւտուր է, որի փոխադրումն իրականացվում է ինտերնետի միջոցով, մինչդեռ 20-րդ դարի սկզբին միջազգային առեւտուր ասելով պատկերացնում էին արկղերով բեռնված շոգենավ, որ փոխադրումներն իրականացնում էր օվկիանոսով:
Ըստ Առեւտրի համաշխարհային կազմակերպության, ծառայությունները՝ սպառողներին հասցվող ոչ շոշափելի ապրանքները, կազմում են աշխարհի տնտեսությունների ամենախոշոր եւ արագ աճող բաղադրիչը: Ծառայությունների առեւտուրը կազմում է համաշխարհային ՀՆԱ-ի 60%-ը եւ որոշ զարգացած երկրներում ՀՆԱ-ի 80%-ը: Այն արագորեն աճում է ինչպես զարգացող խոշոր շուկաներում՝ օրինակ Չինաստանում, այնպես էլ Հայաստանում: Ծավալների աճ կարելի է տեսնել Հայաստանում ծառայությունների առեւտրի հետեւյալ ոլորտներում՝ կացության կազմակերպում, զվարճություններ եւ հանգիստ, ինչպես նաեւ տեղեկատվություն եւ կապ:
Իր հերթին, HSBC Բանկ Հայաստանի Առեւտրավարկային դեպարտամենտի տնօրենի տեղակալ Արթուր Պետրոսյանը նշել է, որ այսօր HSBC Խումբը սպասարկում է 47 միլիոն հաճախորդի 71 երկրներում եւ տարածաշրջաններում՝ այդ թվում նաեւ Հայաստանում:
«HSBC-ի աշխարհագրական սփռվածությունը մեզ թույլ է տալիս ունենալ որոշակի մրցակցային առավելություններ եւ հնարավորություն մեր հաճախորդներին ասելու՝ եթե ձեր բիզնեսը հատում է Հայաստանի սահմանները, HSBC-ն կարող է օգնել ձեզ երկու կողմերում էլ: Սա է այն կարգախոսը, որ որդեգրել ենք յոթ տարի առաջ եւ շարունակում ենք առաջնորդվել դրանով՝ պարգեւատրելով եւ խրախուսելով այն հաճախորդներին ովքեր առավելագույնս օգտվում են այդ հնարավորություններից:
Այսօրվա մրցանակաբաշխությանը մասնակցող կազմակերպությունները հաղթող են ճանաչվել 2015թ.-ին միջազգային առեւտրի ոլորտում ցուցաբերած իրենց նորարարական մոտեցումների, ակտիվ գործունեության եւ գրանցած զգալի հաջողություններ համար:
2015թ-ի հինգ լավագույն առեւտրի ֆինանսավորման հաճախորդներն են.
1. Առեւտրի Ֆինանսավորման լավագույն հաճախորդ - Միջազգային Առեւտրի Մրցանակ.
ԱԷՍ Թրեյդ ՍՊԸ (Աննա Հովհաննիսյան, Ֆինանսական տնօրեն)
Կազմակերպությունը մրցանակ է ստանում 2015թ.-ին միջազգային առեւտրի ոլորտում մեծ առաջընթաց գրանցելու եւ գործունեությունը դեպի Վրաստան ընդլայնելու համար: Ընկերությունը նաեւ հաջողել է տեղական արտադրության իր ապրանքների համար մրցունակ գին սահմանելու հարցում:
ԱԷՍ Թրեյդ ՍՊԸ-ն 2013թ.-ից Հայաստանում ներկայանում է «ՍՄԱՐԹԼԱՅՆ ՊՐՈՖԱՅԼՍ» ապրանքանիշով եւ զբաղվում է դռների եւ պատուհանների համար մետաղապլաստե պրոֆիլների եւ պատուհանագոգերի արտադրությամբ եւ վաճառքով: Օգտվելով HSBC-ի առեւտրի ֆինանսավորման լուծումներից եւ համագործակցելով ԱՄՆ-ում HSBC-ի հաճախորդ հանդիսացող գործընկերների հետ, ընկերությունը զգալիորեն նվազեցրել է արտադրողական ծախսերը, ինչի արդյունքում կարողանցել է մրցունակ գին ապահովել սպառողների համար:
2. Առեւտրի Ֆինանսավորման լավագույն հաճախորդ - Նորարարական Առեւտրի Մրցանակ. Ռեդինետ ՓԲԸ (Անդրանիկ Քարամյան, Տնօրեն)
Այս կազմակերպությունը մրցանակ է ստանում Հայաստանում էներգախնայողությանն ուղղված ծրագրերի իրականացումը խթանելու համար: 2015թ.-ին մասնակցել եւ հաղթել է էներգախնայող սարքավորումների տեղադրման չորս խոշոր տենդերների, որոնց ընդհանուր գումարը կազմել է ՀՀ1.3 միլիարդ դրամ:
Ռեդինետ ՓԲԸ-ն հիմնադրվել է 2001թ.-ին եւ զբաղվում է հեռահաղորդակցական սարքավորումների, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ տեղեկատվական անվտանգության համակարգերի մատակարարմամբ, տեղադրումով եւ կարգաբերմամբ Հայաստանում, Վրաստանում եւ տարածաշրջանում: Համագործակցելով HSBC Հայաստանի հետ ընկերությունն իրականացրել է էներգախնայող սարքավորումների ներմուծման եւ տեղադրման ծրագրեր, որի արդյունքում հայաստանյան չորս խոշոր հաստատություններ օգտվում են ժամանակակից նորարական եւ էներգախնայող համակարգերից: Սա լիովին համապատասխանում է HSBC-ի պատասխանատու բիզնես վարելու գաղափարախոսությանը եւ արժեքներին:
3. Առեւտրի Ֆինանսավորման լավագույն հաճախորդ - Լավագույն նորեկ հաճախորդ.
ՀԿԳ ՓԲԸ (Գագիկ Մակարյան, Տնօրեն)
Լավագույն նորեկ հաճախորդ բանկի համար կամ կազմակերպություն, որ նոր է սկսել օգտվել առեւտրի ֆինանսավորման գործիքներից: Այս անվանակարգում ներկայացվող կազմակերպությունն ընտրվել է առեւտրի ֆինանսավորման գործիքների օգտագործումն իր դիվերսիֆիկացված բիզնեսի տարբեր ճյուղերում ընդլայնելու համար:
ՀԿԳ ՓԲԸ-ն ընտանեկան բիզնես է, որը հիմնադրվել է 1998թ.-ին եւ ներգրավված է արտադրական տարբեր ոլորտներում՝ կերերի արտադրություն, թռչնաբուծական եւ խոզաբուծական ֆերմաներ, ալրաղաց եւ ալկոհալային խմիչքների արտադրություն: Ընկերության ներկայիս ծրագրերից է գարեջրի արտադրությունը Դիլիջանում: Ընդհանուր առմամբ, ընկերությունը կենտրոնացած է տեղական շուկայում մասնաբաժինն ավելացնելու եւ բիզնեսն ընդլայնելու վրա: HSBC-ի հետ համագործակցությունը սկսվել է 2015թ.-ին՝ գարեջրի արտադրության համար նախատեսված սարքավորումների ներմուծման համար տրամադրված ֆինանսավորմամբ: Գործարքի իրականացման համար ներգրավվել են նաեւ HSBC Նիդերլանդները եւ HSBC Չեխիան:
4. Առեւտրի Ֆինանսավորման լավագույն հաճախորդ - Գլխավոր գործադիր տնօրենի հատուկ մրցանակ. Արպանիվ ՍՊԸ (Արտյոմ Խանդանյան, Տնօրեն)
Այս ընկերության հետ համագործակցությունը սկսվել է 2008թ.-ից եւ HSBC-ն հանդիսանում է միակ ֆինանսավորող բանկը: Այս անվանակարգում ընկերությունն առաջադրված է Բանկի հետ բազմամյա աշխատանքային փորձի, նվիրվածության եւ առեւտրի ֆինանսավորման ծառայությունների լայնածավալ օգտագործման համար:
Արպանիվ ՍՊԸ-ն հիմնադրվել է 2003թ.-ին եւ ներգրավված է Ռուսաստանում, Ուկրաինայում, Ճապոնիայում եւ Ասիական երկրներում արտադրված անվադողերի ու մարտկոցների ներմուծմամբ, վաճառքով եւ սպասարկմամբ Երեւանում եւ Հայաստանի շրջաններում: Ընկերությունը նաեւ հաջողություններ է գրանցել իր գործունեությունը դեպի Վրաստանի եւ ԱՄՆ շուկաներ ընդլանելու գործում: HSBC-ի հետ համագործակցությունը սկսվել է 2008թ.-ից եւ այս տարիների ընթացքում գրանցել է աճ՝ ընդլայնվելով դեպի այլ շուկաներ եւ շարունակում է այդ գործընթացը: Այժմ ընկերությունը ծրագրում է համագործակցել «Goodyear Middle East»` անվադողեր արտադրող խոշոր կազմակերպության հետ եւ շարունակել ընդլանվել:
5. Առեւտրի Ֆինանսավորման լավագույն հաճախորդ - ԳՐԱՆ ՊՐԻ: ԱՍԿԵ Գրուպ ԲԲԸ (Վահան Հարությունյան, Տնօրենների խորհրդի անդամ)
Տարվա լավագույն հաճախորդ
- Լավագույն հաճախորդը առեւտրի ֆինանսավորման գործիքների օգտագործման ծավալի առումով
- Արտադրություն որի արդյունքում ներմուծվող ապրանքը փոխարինվում է
տեղականով եւ մրցունակ գնով - Նոր աշխատատեղեր
2015թ.-ին HSBC Հայաստանը թողարկել է պատմության մեջ իր ամենամեծ ակրեդիտիվը այս բիզնեսի համար, որի արդյունքում կկրկնապատկվի կազմակերպության արտադրական հզորությունը եւ կընդլայնվեն արտահանման հնարավորությունները:





























