Հայաստանի 3 խոշորացված համայնքները զարգացման համար դրամաշնորհային միջոցներ կստանան: Ընդ որում համայնքների Ավագանու խորհուրդները իրենք կտնօրինեն այդ գումարները: Այս մասին հունիսի 15-ին Աժ-ում ասել է Տարածքային կառավարման առաջին փոխնախարար Վաչե Տերտերյանը՝ «Հայաստանի վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխությունների նախագծի քննարկումների ժամանակ: Օրինագիծը ենթադրում է եւս 11 համայնքների խոշորացում:

Առաջին երեքը՝ Թումանյանը, Դիլիջանն ու Տաթեւը միավորվել են փետրվարին այնտեղ անցկացված տեղական հանրաքվեների արդյունքներով: Մեկ համայնքում միավորվել է մի քանի գյուղ (առաջին 2 դեպքերում՝ քաղաքի՝ նախկին շրջկենտրոնի շուրջ):

Թումանյանն ու Տաթեւը 200-ական միլիոն դրամ դրամաշնորհային միջոցներ կստանան (մոտ 420 հազար դոլար- խմբ.), իսկ Դիլիջանը՝ 800 մլն. (հաշվի առնելով, որ բնակչությունը համեմատաբար մեծ չէ):

Դրանց ավագանու խորհուրդները կկարողանան ինքնուրույն տնօրինել այդ գումարները: Եվ հիմա նրանք ստիպված կլինեն գործել՝ հաշվի առնելով միմյանց շահերը, նկատեց Տերտերյանը:

Երբ այնտեղ հավաքվեն միանգամից մի քանի բնակավայրերի բնակիչներ, նրանք արդեն չեն կարողանա բյուջեն մենակ տնօրինել, քանի որ ոչ մի բնակավայր (այդ թվում քաղաքները) խորհրդի կազմում թվային գերազանցություն չի ունենա: Դրա համար էլ ոչ ոք չի կարողանա վերմակն իր կողմը քաշել: