Թուրքիայում դատարանը 15 տարվա ազատազրկման է դատապարտել  քաղցկեղով հիվանդ որդուն սպանած Սալիմ Բիրիջիքին։

Թուրքական Sozcu–ի փոխանցմամբ՝  դատարանում Սալիմ Բիրիջիքը հայտարարել է, թե քաղցկեղով հիվանդ որդին անտանելի ցավեր է ունեցել եւ շատ է իրեն խնդրել սպանել նրան։ «Հերթական ցավերի նոպայի ժամանակ կրկին ինձ մեղադրեց վատ հայր լինելու մեջ։ Ասաց՝ կամ սպանիր կամ բուժիր։ Ես չէի դիմանում, որ որդիս այդպես դաժանորեն տանջվում է։ Ուրիշ ճար չգտնելով՝ ատրճանակով սպանեցի նրան։ Արածիս համար չեմ զղջում»,–ասել է հայրը։

Դատախազը որդուն սպանած հոր համար պահանջել էր ցմահ, սակայն դատարանը բավարարվել է 15 տարի ազատազրկման դատապարտելով։