Բաքվում Բինաղադի շրջանի վարչակազմի ղեկավար Ստարա Ջաբարլըն վիճել է իր տեղակալ Սաբիր Հասանովի հետ: Այս մասին հաղորդում է Bizimyol.info-ն:

Պաշտոնյաների վիճաբանության մասին կայքին պատմել է վարչակազմի աշխատակիցներից մեկը՝ չցանկանալով հրապարակել անունը: Աղբյուրի փոխանցմամբ, վեճի պատճառ է դարձել այն, որ Ստարա Ջաբարլըն ցանկացել է իր տեղակալի պաշտոնից ազատել Սաբիր Հասանովին:

Հասանովն իր աշխատասենյակում խորհրդակցություն է անցկացրել, երբ Ստարա Ջաբարլըն ներս է մտել եւ սկսել վիրավորել նրան: Ջաբարլըն փորձել է Հասանովին բռնի ուժով վռնդել վարչական շենքից: