Քաղաքապետարանների խոշորացումը կկրճատի գյուղերի վարչակազմը, բայց դա բոլորովին էլ գործազրկություն չի նշանակում: Այդ մասին խորհրդարանում հունիսի 15-ին հայտնել է տարածքային կառավարման առաջին փոխնախարար Վաչե Տերտերյանը` «Հայաստանի վարչատարածքային բաժանման մասին» օրենքի փոփոխությունների նախագծի քննարկմանը: Նախագիծն առաջարկում է խոշորացնել եւս 12 քաղաքապետարան, ի հավելումն ներկայիս 3-ի:
Նոր քաղաքապետարաններն արդեն կազմված են ոչ թե 1 գյուղից կամ քաղաքից, այլ մի քանի գյուղից կամ էլ քաղաքից` մոտակա գյուղերի հետ: Համապատասխանաբար կկրճատվի տեղերում վարչական աշխատակազմը: Բայց ազատված միջոցներով նոր վարչակազմը կարող է այլ մարդկանց աշխատանքի ընդունել ավելի անհրաժեշտ մասնագիտություններով:
«Գնացեք 300-400 մարդուց բաղկացած յուրաքանչյուր գյուղ եւ հարցրեք, թե նրանց ով է ավելի անհրաժեշտ` անելիք չունեցող վարչակազմը, թե մանկապարտեզի դաստիարակչուհիները, կամ` փողոցային լուսավորությանը հետեւողները, թե ուսուցիչները: Այսինքն աշխատատեղերի թիվը չի նվազի, ուղղակի դրանք ավելի պետքական կդառնան», - հայտնել է փոխնախարարը:



























