«Ֆիզիկա» առարկայի ընդունելության միասնական քննությունից առավելագույն 20 միավոր է ստացել 41 դիմորդ: Այս մասին այսօր՝ հունիսի 15-ին, NEWS.am-ը տեղեկացավ ԳԹԿ-ից: Քննությանը մասնակցած  1770 դիմորդից 369-ը անբավարար է ստացել:

«Հայոց լեզու եւ գրականություն» առարկայից քննությանը մասնակցել է 6023 դիմորդ, նրանցից 92-ը ստացել է 20 միավոր, իսկ 468-ը անբավարար:

 Կենսաբանություն առակայի քննությանը մասնակցել է 1290 դիմորդ՝ 77 դիմորդը ստացել է առավելագույն 20 միավոր, անբավարար՝  212-ը:

«Աշխարհագրություն» առարկայի միասնական քննությանը մասնակցել է 337 դիմորդ, 5-ը ստացել է 20 միավոր, անբավարար՝ 32 -ը:

 «Համաշխարհային պատմություն» առարկայի ընդունելության միասնական քննությունից առավելագույն 20 միավոր է ստացել ընդամենը 3 դիմորդ, քննությանը մասնակցած 128 դիմորդից 212-ն անբավարար է ստացել: