Հունիսի 14-ին, ժամը 20.30-ի սահմաններում, ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողները Ջրվեժ գյուղի ամառանոցներում ծառայություն կատարելիս նկատել են 2 անծանոթի, ովքեր մի առանձնատան ցանկապատի վրայից դուրս էին նետում մետաղյա տարբեր իրեր:

1988 թ. ծնված Հակոբ Գ.-ն եւ 1980 թ. ծնված Ռաֆայել Գ.-ն բերման են ենթարկվել Գառնիի բաժանմունք եւ խոստովանել, որ նշված առանձնատան բակից եւ ձեղնահարկից փորձել են գողանալ փոցխ, մետաղյա կլոր ձողեր, անկյունակ, ոլորաձեւ մետաղյա ձող, հարթաշուրթ եւ այլ մետաղյա իրեր:

Ձեռնարկվում են միջոցառումներ վնասի չափը եւ տուժողի ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Կատարվում է հետաքննություն: