Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում ջրատար խողովակների վնասման հետեւանքով 5 օր ջուր չի եղել, գյուղացիներն ահազանգում են:

NEWS.am-ի հետ զրույցում Ոսկեվազի գյուղապետ Հայկ Հովհաննիսյանը նշեց, որ ջուրը Ոսկեվազ է հասնում Շամիրամի ջրանցքից, սակայն, ջրատար խողովակների վնասման հետեւանքով գյուղացիները 5 օր շարունակ չեն կարողացել ոռոգել իրենց հողատարածքները, որի հետեւանքով 40 տոկոս հողատարածքները չորանալու վտանգի տակ են:

«Շամիրամի ջրանցքից է հասնում ջուրը գյուղ, սակայն, խողովակները վնասվել են եւ արդեն 5 օր է վերանորոգում էին, այսօր նոր վերաջացրել են աշխատանքները: Եվ 5 օր ջուր չլինելը դժգոհություն է առաջացրել գյուղացիների շրջանում, ես համակարծիք եմ նրանց հետ՝ վերանորոգումը կարող էին ավարտել 2 օրում, սակայն, 5 օր տեւեց, որի հետեւանքով մեծ վնասներ են կրելու ոսկեվազցիները»,-ասաց գյուղապետը՝ նշելով, որ գյուղացիների հետ արդեն խնդիրը քննարկել են, համաձայնություն է ձեռք բերել եւ այս պահին գյուղում իրավիճակը հանգիստ է: