Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկումները հարկավոր է հնարավորինս արագացնել, որպեսզի դոնորներից աջակցությունը չուշանա: Այս մասին հունիսի 15-ին խորհրդարանում 4+4+4 ձեւաչափով (իշխանություն-ընդդիմություն-քաղաքացիական հասարակություն) Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկումից հետո հայտարարեց Կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Դավիթ Հարությունյանը:
Իշխանությունը սկզբունքային առարկություններ չունեն միայն ID քարտերով քվեարկության կամ մի քանի ամսվա ընթացքում բնակչությունից մատնահետք վերցնելու դեմ:
«Բնականաբար, որքան քիչ է ժամանակը, այնքան ավելի շատ սարքավորումներ անհրաժեշտ կլինեն: Մեր միջազգային գործընկերները հայտարարում են, որ ֆինանսավորումը չի բացառվում, այդ պատճառով, եթե մենք օրենսգրքի փոփոխության գնանք, մենք պետք է դրանք հնարավորինս արագ կատարենք, որպեսզի հասցնենք ֆինասնավորում ստանալ»,- հայտարարեց Հարությունյանը:
Հիշեցնենք, որ նոր Ընտրական օրենսգիրքը խորհրդարանում ընդունվել է մայիսի 25-ին: Խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն 2017 թվականի ապրիլի սկզբին:





























