Իշխանությունները պատրաստ են դիտարկել ընտրությունների ընթացքի շուրջ բողոքարկման ժամկետը եւս 1.5 ժամով երկարացնելու հնարավորությունը: Այս մասին հունիսի 15-ին խորհրդարանում 4+4+4 ձեւաչափով (իշխանություն-ընդդիմություն-քաղաքացիական հասարակություն) Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց Կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Դավիթ Հարությունյանը:
Նա նշեց, որ նախկին օրենսգրքով նման բողոքները կարելի էր ներկայացնել մինչեւ քվեարկության հաջորդ օրվա ժամը 18:00-ն:
Նոր օրենսգիրքը, որն ընդունվել է այս տարվա մայիսի 25-ին, այդ ժամկետն ընդլայնում է մինչեւ քվեարկությունից հետո երկրորդ օրը՝ ժամը 9:30-ը: Հիմա քննարկվում է մինչեւ ժամը 11:00-ն երկարաձգելու տարբերակը:





























